ՈՒՂՂԱԹԻՌԻ ԱՂԷՏԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՄՆ-ՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է 4 ՄԱՐԴ<br />


ՈՒՂՂԱԹԻՌԻ ԱՂԷՏԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՄՆ-ՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է 4 ՄԱՐԴ

  • 16-10-2008 18:04:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՉԻԿԱԳՈ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյի մերձակայքում բժշկական ծառայութիւնների ուղղաթիռի աղէտի հետեւանքով զոհուել են անձնակազմի երեք անդամները եւ ուղղաթիռում գտնուող հիւանդը: Շտապ բուժծառայութեան ուղղաթիռը Չիկագոյի մանկական հիւանդանոց էր ճանապարհւում քաղաքից դուրս գտնուող այլ հիւանդանոցից: Առայժմ չպարզված պատճառներով այն ընկել է բնակելի շրջանին մօտ գտնուող դաշտում եւ բոցավառուել: Դէպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդւում:
  -   Միջազգային