ՍԻՐԻԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԸ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ<br /> ՀԱՍՏԱՏՈՒՄ<br />


ՍԻՐԻԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԸ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄ

  • 14-10-2008 19:04:00   |   |  Միջազգային
ԴԱՄԱՍԿՈՍ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել Լիբանանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ լրատուական գործակալութիւնը: Սիրիան եւ Լիբանանը լրիւ ծաւալով դիւանագիտական յարաբերութիւններ չունէին այն ժամանակուանից, երբ 1940 թուականին Ֆրանսիայից անկախացան: Երկու պետութիւնները յարաբերութիւններ հաստատելու պատրաստակամութեան մասին յայտարարել էին Միջերկրածովեան տարածաշրջանի պետութիւնների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որ կայացաւ յուլիսին Փարիզում, իսկ օգոստոսին նախագահներ Բաշար Ասադը եւ Միշել Սուլեյմանը վերջնականապէս պայմանաւորուեցին դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել:
  -   Միջազգային