ՈՒԿՐԱԻՆԱՅԻ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ԳՈՅՈՒԹԻՒՆԸ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ԳՈՅՈՒԹԻՒՆԸ

  • 16-09-2008 17:23:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի Գերագոյն ռադայի նախագահ Արսենի Յացենյուկը այսօր յայտարարել է Իւլեա Տիմոշենկոյի դաշինքից եւ «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանութիւն» նախագահամետ դաշինքից կազմուած ժողովրդավարական («նարնջագույն») կոալիցիայի գործունէութեան դադարեցման մասին: ««Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանութիւն» դաշինքը դառնում է ընդդիմություն: Այս մասին Ռադայի նիստում յայտարարել է դաշինքի առաջնորդ Վեաչեսլաւ Կիրիլենկոն:
  -   Միջազգային