ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է ԱՒԵԼԻ<br /> ՔԱՆ 10 ՄԱՐԴ<br />


ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է ԱՒԵԼԻ
ՔԱՆ 10 ՄԱՐԴ

  • 13-09-2008 17:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայում գնացքների բախման հետեւանքով 10-20 մարդ զոհուել է եւ 50-100-ը` վիրաւորուել: 15 տուժածներ գտնւում են ճգնաժամային վիճակում: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել են նահանգի փրկարարական ծառայութիւնների ներկայացուցիչները: «Մետրոլինկ» ընկերութեան ուղեւորատար գնացքը ԱՄՆ-ի Խաղաղօվկանիոսյան ափի ժամանակով ուրբաթ ժամը մօտ 15:40 Լոս Անջելէսի կենտրոնից մեկնել է Սան-Ֆերնանդո հովտում գտնուող Մուրպարկ քաղաքի ուղղութեամբ: Մէկ ժամ անց առայժմ չպարզված պատճառներով այդ գնացքը բախուել է ապրանքատար շարժակազմին: Փրկարարական գործողութեանը մասնակցում են հարիւրաւոր հրշեջներ, մի քանի տասնեակ վերակենդանացման աւտոմեքենաներ եւ արտակարգ ծառայութիւնների 10-ից աւելի ուղղաթիռներ:
  -   Միջազգային