ՀՐԴԵՀԸ ԼԱ-ՄԱՆՇԻ ԹՈՒՆԵԼՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ՄԱՐՈՒԵԼ Է<br />


ՀՐԴԵՀԸ ԼԱ-ՄԱՆՇԻ ԹՈՒՆԵԼՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ՄԱՐՈՒԵԼ Է

  • 12-09-2008 17:16:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հրդեհը, որ հինգշաբթի երեկոյեան բռնկել էր Լա-Մանշի թունելում, ամբողջութեամբ մարուել է, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Ուրբաթ առաւօտեան հաղորդուել էր, որ երկու վագոններ դեռեւս վառւում են: Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ Բյուսսրոն յայտնել է, որ ահաբեկութեան վարկածը կարող է բացառուել, թէեւ հրդեհը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին: Բյուսսրոն ոչինչ չի կարողացել ասել, թէ երբ կարող է վերականգնվել երթեւեկութիւնը թունելով: Լա-Մանշի տակով անցնող Եվրոթունելում, որը Մեծ Բրիտանիան կապում է Ֆրանսիային, հրդեհ էր բռնկել այն բանից յետոյ, երբ բեռնատար գնացքներից մէկում բոցավառուել էր բեռնատարը: Երթեւեկութիւնը Եվրոթունելով լրիւ դադարեցուել էր, թունելի ողջ անձնակազմը, ինչպէս նաեւ տրանսպորտի վարորդները տարհանվել էին: Հրդեհի հետեւանքով 14 մարդ տեղափոխուել է հիւանդանոց, նրանցից վեցը թունավորվել էր ածխաթթու գազով եւ ութը թեթեւ վնասուածքներ ստացել տարհանման ժամանակ:
  -   Միջազգային