ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ԱՄՆ-ԻՑ ՅԵՏ Է ԿԱՆՉԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ<br />


ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ԱՄՆ-ԻՑ ՅԵՏ Է ԿԱՆՉԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

  • 12-09-2008 17:15:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Վաշինգտոնից յետ է կանչել իր երկրի դեսպանին: Դրանից առաջ Չավեսը Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանից պահանջել է 72 ժամուայ ընթացքում լքել երկրի տարածքը: Այդ միջոցները վենեսուելացի առաջնորդը ձեռնարկել է ի պաշտպանութիւն Բոլիւիայի նախագահ Էվո Մորալեսին: Ուգո Չավեսը ԱՄՆ-ի կառավարութեանը մեղադրել է նրանում, որ նա դավադրություններ է կազմակերպում Մորալեսի կառավարութիւնը տապալելու նպատակով: Սեպտեմբերի 11-ին Բոլիւիայի նախագահը պերսոնա նոն-գրատա է յայտարարել ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Գոլդբերգին` նրան մեղադրելով երկրի անջատողական շարժումներին սատարելու մէջ: Ի պատասխան բոլիվիական կառավարութեան այդ գործողութիւններին, ԱՄՆ-ը յայտարարել է երկրից Բոլիւիայի դեսպանին արտաքսելու իր որոշման մասին` բոլոր մեղադրանքները Գոլդբերգի հասցէին համարելով «անհիմն»:
  -   Միջազգային