ՃԱՊՈՆԻԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ ԻՐԱՔԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԶՈՐՔԵՐԻՆ<br />


ՃԱՊՈՆԻԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ ԻՐԱՔԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԶՈՐՔԵՐԻՆ

  • 11-09-2008 15:29:00   |   |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի իշխանութիւնները յայտարարել են, որ իրենց երկիրը կդադարեցնի օգնութիւն ցուցաբերել Իրաքի կոալիցիոն ուժերի ստորաբաժանումներին ռազմական բեռների փոխադրման հարցում: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալութիւնը: Տուեալ պահին Քուվեյթից Իրաք ռազմական բեռների փոխադրումը իրականացնում են ճապոնական Ինքնապաշտպանութեան ուժերի զինծառայողները: Իրաքում գտնուող Ճապոնիայի զորակազմը, որ բաղկացած է 210 մարդուց, մինչեւ 2008 թուականի վերջը կդադարեցնի կատարել բեռների փոխադրման գործառոյթները:
  -   Միջազգային