ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ՀՀՊ ԵՎՍ ՄԻ ՌԱԴԱՐԻ<br /> ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ<br />


ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ՀՀՊ ԵՎՍ ՄԻ ՌԱԴԱՐԻ
ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ

  • 11-09-2008 13:57:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Սենատը սեպտեմբերի 10-ի նիստում միաձայն քուէարկել է չնշուող արտասահմանեան երկրներից մէկում ՀՀՊ առաջաւոր խարսխման ռադարի (forward-based radar) տեղակայման օգտին` դրա համար յատկացնելով 89 մլն. դոլար: Ներկայ պահին ԱՄՆ-ն արդէն ունի Չեխիայի կառավարութեան հետ համաձայնութիւն չեխական տարածքում ՀՀՊ ռադարի տեղակայման վերաբերեալ` թռիչքի միջին փուլում (midcourse radar) հետեւելու համար բալիստիկ հրթիռները: Արտասահմանում ՀՀՊ եւս մի ռադար տեղակայելու որոշումն ընդունուել է Սենատի կողմից ներկայումս քննարկվող ԱՄՆ-ի 2009 թ. պաշտպանական բիւջէի առանձին ուղղման տեսքով:
  -   Միջազգային