ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

  • 10-09-2008 17:53:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի մայրաքաղաքից 250 կմ դէպի արեւմուտք գտնուող Բայդոա քաղաքում սպանուել է Սոմալիի խորհրդարանի անդամ Մոհամեդ Օսման Մայեն: Տեղի ռադիոյի հաղորդման համաձայն, դէպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյեան: Անյայտ զինուած անձը կրակ է բացել խորհրդարանականի վրայ, երբ նա աղօթք անելուց յետոյ դուրս էր գալիս մզկիթից: Մոհամեդ Օսման Մայեն երկրորդ խորհրդարանականն է, որ երկրում սպանուել է վերջին երկու տարիներին: 2006 թուականին նոյն քաղաքում եւ դարձեալ մզկիթի մօտ սպանուել էր Աբդալլահ Իսաակ Դիրոուն:
  -   Միջազգային