ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՐՄԱՒԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՏԵՍԱԿԸ ԿՈՉԵԼ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ<br /> ԱՆՈՒՆՈՎ<br />


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՐՄԱՒԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՏԵՍԱԿԸ ԿՈՉԵԼ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ
ԱՆՈՒՆՈՎ

  • 08-09-2008 17:14:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտացի առեւտրականները արմաւի ամենաէժան տեսակը կոչել են ԱՄՆ-ի գործող նախագահ Ջորջ Բուշի անունով: Այս մասին հաղորդել է եգիպտական Nil News հեռուստաալիքը: Մէկ կիլոգրամ այդ տեսակի արմավ կարելի է Կահիրէի շուկայում գնել ընդամէնը եօթ եգիպտական ֆունտով (մէկ դոլարից փոքր-ինչ աւելի): Այդ կերպ չրերի առեւտրականները իւրովի «վրէժխնդիր են եղել» ամերիկեան վարչակազմի ղեկավարից, որին արաբական աշխարհում պատասխանատու են համարում Իրաքի եւ պաղեստինեան տարածքների ողբերգութեան համար:
  -   Միջազգային