Կվերանայուէն տեխզննութեան գործընթացին առնչուող մի շարք չափորոշիչներ


Կվերանայուէն տեխզննութեան գործընթացին առնչուող մի շարք չափորոշիչներ

  • 30-03-2011 19:02:46   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում տեղի է ունեցել տեխնիկական զննութեան կայանների խնդիրներին նուիրուած խորհրդակցութիւն, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը: Խորհրդակցութեանը մասնակցել էն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանութեան պետ Մարգար Օհանեանը, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ տեխնիկական զննութեան կայանների պատասխանատուներ: Ա.Գէորգեանը յայտնել է, որ կառավարութիւնը մի շարք ոլորտներում` այդ թւում տեխզննութեան, ուսումնասիրութիւններ է կատարել եւ պարզել, որ կան բաւականին դժգոհութիւններ` տեխնիկական զննութեան կայանների կողմից յաւելեալ գումարների գանձման եւ մատուցած ծառայութիւնների որակի հետ կապուած: Վ.Գաբրիէլեանը ներկաներին տեղեկացրել է, որ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով Ֆինանսների նախարարութիւնը մշակել է համապատասխան կարգ, որը կարգաւորելու է բանկերի միջոցով տեխզննութեան համար գանձուող վճարումները եւ տեխզննութեան կայանների գործառոյթները: Մ.Վարդանեանը յայտնել է, որ վերոնշեալ կարգի ընդունման դէպքում կվերանայուէն տեխզննութեան գործընթացին առնչուող մի շարք չափորոշիչներ:
  -   Հասարակութիւն