ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-5-ԻՆ ԵՐՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ARMTECH CONGRESS 08»<br /> ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-5-ԻՆ ԵՐՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ARMTECH CONGRESS 08»
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 05-09-2008 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-5-ին Երեւանում կանցկացուի բարձր տեխնոլոգիաների ոլորտի «ArmTech Congress 08» երկրորդ համաժողովը` «Սովորել անցեալից, բացայայտել ապագան» խորագրով: Համաժողովի նպատակն է միաւորել բարձր տեխնոլոգիաների մասնագէտներին, եւ ապահովելով նրանց հանրային ռեսուրսներով, խթանել ոլորտի զարգացումը Հայաստանում: Ինչպէս սեպտեմբերի 5-ի ասուլիսում յայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, մշակtyել է ՏՏ-ների զարգացման նոր հայեցակարգ, որով նախանշվում են Հայաստանում տեղեկատուական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները: Ըստ նախարարի, «ArmTech»-ը հարթակ է Հայաստանի ընթացիկ ձեռքբերումների պահպանման ռազմավարութիւնը քննարկելու, ինչպէս նաեւ աշխարհում Հայաստանի` որպէս արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների երկրի, ճանաչումը տարածելու համար: «ArmTech» կոնգրեսի համանախագահ ու հիմնադիր Թոնի Մորոյանի խօսքերով, 2007թ.-ին «Սիլիկոնային հովտում» անցկացուած «ArmTech»-ը մեծ յաջողութիւնն է ունեցել: Նա հոյս յայտնեց, որ «ArmTech-2008»-ը նույնպես հեռանկարային կլինի ոլորտի ներկայացուցիչների համար, հնարաւորութիւն կտայ ստեղծել նոր կապեր, ինչպէս նաեւ ընդլայնել ու զարգացնել համագործակցութիւնը: «Սինոփսիս» ընկերութեան ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմէնիա» ընկերութեան նախագահ Ռիչ Գոլդմանը նշեց, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, որը պէտք է օգտագործել: Ըստ նրա, առաջնահերթ պէտք է մեծացնել օտարերկրեայ ներդրողների հետաքրքրութիֆւնը Հայաստանի նկատմամբ: Ռ.Գոլդմանը նաեւ նշեց,որ թէեւ Հայաստանում ոլորտի զարգացման ուղղութեամբ քայլեր են ձեռնարկւում, սակայն կան բազմաթիւ մարտահրավերներ, որոնց պէտք է առաւել մեծ ուշադրութիւն դարձնել: Մասնաւորապէս, իրականացնել Հայաստանում ինտերնետի ազատականցամանն ուղղուած միջոցառումներ, զարգացնել բարձրագոյն կրթութիւնը, ինչպէս նաեւ լուծել ՏՏ ոլորտի նկատմամբ հարկային քաղաքականութեան հետ կապուած խնդիրները: «ArmTech Congress 08»-ին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եւրոպայի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մօտ 300 ներկայացուցիչներ: Գործարարներից բացի, կոնգրեսին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարութեան, ֆինանսական եւ ծառայութիւնների ոլորտների ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ:
  -   Տնտեսութիւն