IFC-ին 20 միլիոն ԱՄՆ դոլար կը տրամադրի Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկին


IFC-ին 20 միլիոն ԱՄՆ դոլար կը տրամադրի Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկին

  • 30-03-2011 18:35:31   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկին ընդարձակելու փոքր եւ միջին (ներառեալ գիւղատնտեսական) բիզնեսի ոլորտում գործող ձեռնարկութիւններին տրամադրուող միկրոֆինանսաւորման ծրագիրը: Այն կը նպաստի գիւղատնտեսութեան զարգացմանը եւ երկրի տնտեսական ընդհանուր աճին: IFC-ին կը տրամադրի 20 միլիոն ԱՄՆ դոլար ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրք զբաղեցնող Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկին, որի հիմնական ռազմավարութիւնը ֆինանսական ծառայութիւնների մատուցումն է միկրոյ եւ փոքր ձեռնարկութիւններին` առանձնայատուկ ուշադրութիւն կենտրոնացնելով ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանը: IFC-ի կողմից Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկին տրամադրուող վարկը կը նպաստի միջնաժամկէտ վարկային ֆինանսաւորման ընդլայնմանը, որը վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի հետեւանքով զգալիօրէն նուազել է: Գիւղատնտեսութեամբ զբաղուող անհատներին եւ փոքր ձեռնարկութիւններին տրամադրուող ֆինանսաւորումը կը նպաստի գիւղատնտեսութեան զարգացմանը` յատկապէս Հայաստանի խոցելի գիւղական համայնքներում: ,IFC-ից ստացուող այս նոր վարկը կ'ամրապնդի մեր բանկի դիրքը շուկայում եւ հնարաւորութիւն կը տայ մեզ աւելի զարգացնելու մեր ռազմավարութիւնը` միկրոյ, փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման բնագաւառում, մասնաւորապէս գիւղատնտեսական վարկաւորման ոլորտում: Մենք համոզուած ենք, որ բանկերի կողմից միկրոյ, փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորոեւմը հանդիսանում է տնտեսութեան զարգացման հիմնական գործօններից մէկը եւ նշանակալի է, որ IFC-ն համագործակցում է մեզ հետ այս գործընթացումէ - ասել է Ստեփան Գիշեանը, Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկի Գլխաւոր գործադիր տնօրէնը: ,գիւղատնտեսական ոլորտը ամենախոշոր զբաղուածութիւն ապահովող ոլորտն է Հայաստանում: Վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը եւ անցեալ տարուայ անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցութիւն էն թողել գիւղատնտեսութեան վրայ: Համագործակցելով Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ մենք հնարաւորութիւն կ'ունենանք աջակցելու գիւղատնտեսութեամբ զբաղուող փոքր եւ միջին ձեռնարկութիւններին` տրամադրելով նրանց յաւելեալ ֆինանսական միջոցներ եւ ստեղծելով նոր աշխատատեղեր, որը վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը յաղթահարելու համար չափազանց կարեւոր էէ - ասել է IFC-ի կովկասեան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լիւբեքը: 2003 թ. IFC-ն համագործակցելով Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ ստեղծեցին Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ լիզինգային գործառնութիւնների մէջ մասնագիտացուած ,ագբա-լիզինգէ վարկային կազմակերպութիւնը: IFC-ն օժանդակեց ,ագբա-լիզինգէ վարկային կազմակերպութեան կապիտալի ձեւաւորմանը, ինչպէս նաեւ տրամադրեց վերջինիս երկարաժամկէտ վարկեր: 2010թ. IFC-ին 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողութեամբ վարկ տրամադրեց «ԱԳԲԱՅ -լիզինգ»-ին` նպաստելու տեղական փոքր եւ միջին ձեռնարկութիւնների համար ֆինանսաւորման հնարաւորութիւնների ընդլայմանը:
  -   Տնտեսութիւն