ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔՑԻ ՎԵՑ<br /> ՈՍՏԻԿԱՆԻ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔՑԻ ՎԵՑ
ՈՍՏԻԿԱՆԻ

  • 03-09-2008 17:50:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինվորականները սպանել են Իրաքի անվտանգութեան ուժերի վեց աշխատակիցների, հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով իրաքեան ոստիկանութեան ներկայացուցչի: Անվտանգութեան ուժերի աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել, երբ ամերիկեան մոտորանավակը Տիգրիս գետով անցնում էր Տարմիա քաղաքի մօտակայ հսկիչ անցակէտի կողքով: «Իրաքցիները սկսել են օդ կրակել` չիմանալով, որ դա ամերիկեան մոտորանավակ է: ԱՄՆ-ի զինծառայողները պատասխան կրակ են բացել եւ օդից աջակցութիւն խնդրել, ինչի հետեւանքով վեց իրաքցիներ սպանուել են, եւս տասը` վիրաւորուել»,- ասել է իրաքեան ոստիկանութեան ներկայացուցիչը:
  -   Միջազգային