ԿԻՊՐՈՍԻ ՅՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍԿՍԵԼ<br /> ԵՆ ԿԻՊՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


ԿԻՊՐՈՍԻ ՅՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍԿՍԵԼ
ԵՆ ԿԻՊՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 03-09-2008 17:04:00   |   |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Կիպրոսի յունական եւ թուրքական հատուածների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Մեհմետ Ալի Թալաթը ուղիղ բանակցութիւններ են սկսել կիպրական կարգաւորման ուղղութեամբ: Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է ունենում Նիկոսիայում` կղզում ՄԱԿ-ի առաքելութեան ղեկավարի նստավայրում: Բանակցութիւնների խնդիրն է կիպրական հարցի փոխընդունելի լուծում գտնել, որը կերաշխաւորի կիպրայոյների եւ կիպրաթուրքերի շահերի պաշտպանութիւնը: Ուղիղ երկխօսութիւնը վերականգնելու կիպրական հատուածների ղեկավարների որոշումը վերջ դրեց փակուղային այն իրադրութեանը, որ ստեղծուել էր 2004 թուականի գարնանը, երբ կղզում խաղաղ կարգաւորման ՄԱԿ-ի ծրագիրը հանրաքուէով չպաշտպանեց կիպրահունական կողմը:
  -   Միջազգային