ԿԻՊՐՈՍԻ ՅՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՍԿՍԵԼ
ԵՆ ԿԻՊՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ
03-09-2008 17:04:00 | | Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Կիպրոսի յունական
եւ թուրքական հատուածների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ
Մեհմետ Ալի Թալաթը ուղիղ բանակցութիւններ են սկսել կիպրական
կարգաւորման ուղղութեամբ: Քաղաքական գործիչների հանդիպումը տեղի է
ունենում Նիկոսիայում` կղզում ՄԱԿ-ի առաքելութեան ղեկավարի
նստավայրում:
Բանակցութիւնների խնդիրն է կիպրական հարցի փոխընդունելի
լուծում գտնել, որը կերաշխաւորի կիպրայոյների եւ կիպրաթուրքերի
շահերի պաշտպանութիւնը:
Ուղիղ երկխօսութիւնը վերականգնելու կիպրական հատուածների
ղեկավարների որոշումը վերջ դրեց փակուղային այն իրադրութեանը, որ
ստեղծուել էր 2004 թուականի գարնանը, երբ կղզում խաղաղ կարգաւորման
ՄԱԿ-ի ծրագիրը հանրաքուէով չպաշտպանեց կիպրահունական կողմը: