ՎԱՏԻԿԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԱՄՆ-Ի<br /> ՈՐՈՇՈՒՄԸ<br />


ՎԱՏԻԿԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԱՄՆ-Ի
ՈՐՈՇՈՒՄԸ

  • 25-08-2008 17:02:00   |   |  Միջազգային
ՎԱՏԻԿԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ տարրերի տեղակայման մասին ԱՄՆ-ի որոշումը կարող է սպառնալիքի տակ դնել «միջազգային յարաբերութիւնները, ինչպէս նաեւ համընդհանուր զինաթափման գործընթացը»: Ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին ասւում է «Միջազգային յարաբերութիւնների սկզբունքը եւ զինաթափումը սպառնալիքի տակ» յօդուվածում, որ հրապարակուել է Սուրբ աթոռի L'Osservatore Romano պաշտօնաթերթի առաջին էջում: Միաժամանակ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մտահոգութիվւն է արտայայտել Հարաւային Օսեթիայի դէմ վրացական ագրեսիայի պատճառով Ռուսաստանի եւ Արեւմուտքի յարաբերութիւններում լարուածութեան աճի առնչութեամբ: «Մենք ստիպուած ենք վշտով փաստել վստահութեան եւ համագործակցութեան մթնոլորտի բարդացման վտանգը, որ պէտք է յատուկ լինեն երկրների յարաբերութիւններին»,- ասել է Բենեդիկտոս XVI-ը Կաստելգանդոլֆոյի իր ամառային նստավայրում կիրակնօրեայ քարոզի ժամանակ:
  -   Միջազգային