ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՆՏԵՐԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ 198<br /> ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՆՏԵՐԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ 198
ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ

  • 25-08-2008 16:05:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը բանտերից վաղաժամկէտ ազատ է արձակել 198 պաղեստինցիների: Մուսուլմանական Ռամադան տոնի առթիւ կատարուված համաներումը իսրայելական իշխանութիւնները մատուցում են որպէս բարի կամքի դրսեւորում, որը պէտք է նպաստի փոխվստահության բարձրացմանը, պաղեստինեան ղեկավարութեան մէջ չափաւորականների դիրքերի ամրապնդմանը եւ խաղաղ բանակցութիւններում առաջընթացի ձեռք բերմանը, յայտնել է Իսրայելի բանտերի վարչութեան պաշտօնական ներկայացուցիչը: Ընդամէնը Իսրայելի բանտերում պատիժ են կրում մօտ 11 հազար պաղեստինցի բանտարկեալներ, ներառեալ` կանայք եւ դեռահասներ:
  -   Միջազգային