ՖՐԱՆՍԻԱՑԻ ՅԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ԺԱՆ ՌԵՆՈՆ ՅԱՅՏՆՈՒԵԼ Է ՀԻՒԱՆԴԱՆՈՑՈՒՄ<br />


ՖՐԱՆՍԻԱՑԻ ՅԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ԺԱՆ ՌԵՆՈՆ ՅԱՅՏՆՈՒԵԼ Է ՀԻՒԱՆԴԱՆՈՑՈՒՄ

  • 22-08-2008 16:35:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ֆորտ-դե-Ֆրանս քաղաքի կլինիկա է շտապ փոխադրուել յայտնի դերասան Ժան Ռենոն, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Մարտինիկա կղզում գտնուող 60-ամեայ Ռենոն ուժեղ ցավեր է զգացել սրտի շրջանում: Դերասանի վիճակը բարելաւուել է այն բանից յետոյ, երբ նա որոշ ժամանակ մնացել է բժիշկների հսկողութեան տակ: Ինչպէս ցոյց է տուել հետազօտութիւնը, խօսքը սրտի լուրջ հիւանդութեան մասին չէ: Ըստ բժիշկների, դերասանը մօտակայ ժամանակները կկարողանայ դուրս գրուել հիւանդանոցից:
  -   Միջազգային