ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՒԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 153 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՒԻԱՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 153 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 21-08-2008 14:23:00   |   |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մադրիդի «Բարախաս» օդանավակայանում «Սփենէյր» ընկերութեան ինքնաթիռի աղէտի հետեւանքով զոհուել է 153 մարդ: Այս վերջին տուեալները ներկայացրել է Իսպանիայի զարգացման նախարար Բագդալենա Ալվարեսը: Ըստ նախարարի տրամադրած տեղեկութիւնների, 19 ուղեւոր վիրաւորուել է: Նրանք բոլորը տեղափոխուել են հիւանդանոց, որոնցից երկուսը գտնւում են ծանր վիճակում: Ամերիկեան «Մակդոնելլ Դուգլաս» ընկերութեան արտադրութեան ՄԴ-82 ինքնաթիռում եղել է ընդամէնը 172 մարդ, նրանցից` 162 ուղեւորներ, այդ թւում` 22 երեխայ: Օդանավը, ականատեսների վկայութեամբ, վթարի է ենթարկուել օդ բարձրանալու ժամանակ: Անկախ յանձնաժողովն արդէն սկսել է «սեւ արկղերի» վերծանման գործընթացը:
  -   Միջազգային