ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱՅ ԵՒՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԴԱՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱՅ ԵՒՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԴԱՄ

  • 01-08-2008 16:35:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան յուլիսի 31-ի նիստում որոշուել է Եւրասիական Զարգացման բանկին Հայաստանի անդամակցութեան հետ կապուած աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ինչպէս նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը, աշխատանքային խումբը 10-օրեայ ժակմետում կներկայացնի առաջարկութիւն` ՀՀ կառավարութեան պահուստային ֆոնդի միջոցների հաշուին Եւրասիական Զարգացման բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար յատկացնելու վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն