ԱՄՆ-Ը ՀՀՊ ՌԱԴԱՐ ԿՏԵՂԱԿԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ<br />


ԱՄՆ-Ը ՀՀՊ ՌԱԴԱՐ ԿՏԵՂԱԿԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

  • 30-07-2008 15:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը Իսրայելին կտրամադրի հակահրթիռային պաշտպանութեան ռադարային համակարգ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով CNN-ին: Ռադար տրամադրելու մասին յայտարարութիւնը հնչել է երեքշաբթի Վաշինգտոնում կայացած Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքի հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսի բանակցութիւններից յետոյ: Նշւում է նաեւ, որ X-Band տիրույթի ՀՀՊ ամերիկեան ռադարը Իսրայելում տեղակայվելուց յետոյ կծառայի երկու երկրներին:
  -   Միջազգային