ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԵՂԵՂԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 26 ՄԱՐԴՈՒ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԵՂԵՂԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 26 ՄԱՐԴՈՒ

  • 29-07-2008 15:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԿԻԵՎ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի արեւմտյան տարածաշրջանում հեղեղի զոհերի թիւը հասել է 26 մարդու, որոնց թւում հինգը` երեխաներ: Տասնեակ մարդիկ համարւում են անհետ կորած: Մօտ 15 հազար մարդ է տարհանվել Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի, Անդրկարպատյան, Տերնոպոլի եւ Չեռնովիցի մարզերի հեղեղուած շրջաններից: Ըստ Ուկրաինայի ԱԻՆ մամլոյ ծառայութեան տուեալների, ջրի մակարդակի անկում է գրանցուել Դնեստր, Պրուտ, Տիսա գետերում, որոշ տեղերում 1-2 մետր: Վերջին չորս օրերին ջրի մակարդակը որոշ տեղերում բարձրացել է մինչեւ 9-10 մետր: Ջրհեղեղի պատճառած վնասը, տարբեր գնահատականներով, կազմում է 600 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար:
  -   Միջազգային