ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՈՒԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ

  • 29-07-2008 15:06:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում` հարաւային Գիլմենդի նահանգի շրջաններից մէկում, գրոհայինների կողմից զինուորական պարեկախմբի գնդակոծութեան հետեւանքով զոհուել է բրիտանացի զինծառայող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստորաբաժանումների զորակազմից: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Աֆղանստանում ռազմական օպերացիային մասնակցելու ժամանակամիջոցում Մեծ Բրիտանիան կորցրել է 113 զինծառայող: Ընդամէնը Աֆղանստանում, առաւելապէս Գիլմենդի նահանգում, գտնւում են մօտ 7 հազար 800 բրիտանացի զինծառայողներ:
  -   Միջազգային