ՍՊԱՆՈՒԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԷՆՔԻ ԳԾՈՎ «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԳԼԽԱՒՈՐ<br /> ՓՈՐՁԱԳԵՏԸ<br />


ՍՊԱՆՈՒԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԷՆՔԻ ԳԾՈՎ «ԱԼ ՂԱԻԴԱՅԻ» ԳԼԽԱՒՈՐ
ՓՈՐՁԱԳԵՏԸ

  • 29-07-2008 15:05:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ավիահարվածի հետեւանքով Պակիստանում ոչնչացուել է քիմիական զէնքի գծով «Ալ-Քաիդայի» փորձագէտ Միդհատ Մուրսի Սայիդ Ումարը, որ յայտնի է նաեւ Աբու Խաբաբ Մասրի անունով: Նրա մահուան մասին յայտնել են «Թալիբան» շարժման Հարաւային Վազիրիստանի ներկայացուցիչները: Ինչպէս հաղորդում է BBC-ն, հրթիռները հարուածել են Ազամ Վարսակ շրջանի գիւղական մզկիթի կողքին գտնուող տանը: Ըստ ականատեսների, ոչնչացուած տունը պատկանել է տեղի մի բնակչի, եւ այնտեղ յաճախ են իջեւանել գրոհայինները: Բացի քիմիկոս-փորձագետից, ավիահարվածի հետեւանքով զոհուել է առնուազն հինգ մարդ: Ամենայն հաւանականութեամբ, վերջին ժամանակները Սայիդ Ումարը զբաղւում էր գրոհայինների պատրաստմամբ Աֆղանստանի տարածքում գտնուող վարժական ճամբարներում: Նրա գլխի համար ԱՄՆ-ը նշանակել էր 5 մլն դոլարի պարգեւ: Պաշտօնական մեկնաբանութիւններ Վաշինգտոնից առայժմ չեն հնչել: Նշւում է նաեւ, որ Պակիստանի իրավապահ մարմինները չեն հաստատել Աբու Խաբաբ Մասրիի ոչնչացման մասին տեղեկատուութիւնը:
  -   Միջազգային