ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՐՈՒԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ<br /> ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ <br />


ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՐՈՒԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

  • 28-07-2008 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի յուլիսի 28-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսեանը քննարկուել են ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, նախորդ նիստում մի շարք հարցերի վերաբերեալ տրուած հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թւում` արբանեակային ալեհաւաքների տեղադրմանը խոչընդոտող հանգամանքների վերացման առաջարկները, ազատ օպտիկական մալուխների նպատակային տրամադրման կարգը: Խորհուրդը քննարկել է նաեւ հայերէն-անգլերէն երկկողմանի թարգմանչական ծրագրային փաթեթին հնարաւոր աջակցութիւն ցուցաբերելու հարցը, լսել` 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «ՏՏ տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տեղեկատուութիւնը եւ «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ներկայացուած` ՏՏ ոլորտին առնչուող հարկային օրէնսդրութեան վերաբերեալ որոշ խնդիրներ: Խորհուրդը հաւանութիւն է տուել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգին, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը: Հայեցակարգի իրականացման համակարգումը վերապահուել է ՀՀ էկոնոմիկայի նախարարութեանը: Նշուվել է, որ հայեցակարգի հիմնական նպատակն է` ամրագրել ՀՀ Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի` Տեղեկատուական տեխնոլոգիաների արդիւնաբերութեան զարգացման եւ Տեղեկատուական հասարակութեան կայացման տեսլականն ու նպատակները, մարտահրավերները, դրանց յաղթահարման ռազմավարական մօտեցումներն ու իրականացման փուլերը: ՏՏ ոլորտի զարգացման տեսլականն է` կայացած տեղեկատուական հասարակութիւն` ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտութեամբ, համակարգչային հագեցուածութեան եւ ինտերնետ հասանելիութեան բարձր աստիճանով, համատարած կիրառուող էլ-ծառայութիւնների համակարգերով, մեծածաւալ տեղական ՏՏ շուկայի առկայութեամբ եւ առաջադէմ գիտելիքահէնք արդիւնաբերութեամբ, ինչպէս նաեւ զարգացած եւ համաշխարհային ճանաչում ունեցող Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտ` մեծ հաւելեալ արժէք ստեղծող հետազոտական եւ բարդ ինժեներական լուծումներ եւ ծառայութիւններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով: Արբանեակային ալեհաւաքների տեղադրմանը խոչընդոտող հանգամանքների վերացման առաջարկի վերաբերեալ նշուվել է, որ խնդիրը քննարկուել է ոլորտի շահառուների հետ, ուսումնասիրուել է գործող օրենսդրությունն ու միջազգային փորձը, որից յետոյ մշակtyել է առաջարկութիւնների փաթեթ` ՀՀ-ում արբանեակային կապի ամրակցուած կայանների ներկրման, ռադիոհաճախականությունների տրամադրման եւ օգտագործման գործընթացի պարզեցման ուղղութեամբ: Ազատ օպտիկական մալուխների նպատակային տրամադրման կարգի վերաբերեալ հարցի կապակցութեամբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեան ներկայացուցիչը խորհրդի անդամներին ներկայացրել է հիւսիս-կենտրոն օպտիկա-մանրաթելային մալուխի մասին տեղեկատուութիւն: Նշուվել է, որ մալուխի գործարկման վիճակի, ծանրաբեռնուածութեան, համապատասխան հզորութեամբ եւ արագութեամբ ինտերնետ կապի մասին տեղեկատուութիւնը մասնաւոր հատուածի մօտ որոշակի հարցադրումներ եւ թերահավատություն է առաջացնում: Առաջարկուել է ՀԲ-ի տեխնիկական աջակցութեամբ եւ լաւագոյն մասնագէտների ներգրաւմամբ, իրականացնել անկախ տեխնիկական եւ իրաւական աուդիտ, ինչը կօգնի այս հարցում ճիշտ որոշումներ կայացնելուն եւ ոլորտում մրցունակությունը բարելաւելուն: «Տեղեկատուական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացուող միջոցառումների մասին խորհրդին զեկուցվել է, որ հոկտեմբերի 3-5-ին նախատեսւում է անցկացնել «Դիջիթեք 2008» տեղեկատուական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդէս, հոկտեմբերի 4-5-ին` «Արմթեք 2008» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի Գլոբալ համաժողով, հոկտեմբերի 21-24-ին` ՄԱԿ-ի «Երիտասարդությունը եւ ՏՀՏ-ն» տեղեկատուական հեռահաղորդակցության տեխնոլոգիայի գլոբալ ֆորում, սեպտեմբեր-հոկտեմբերին` էլեկտրոնային բովանդակութեան 3-րդ համահայկական մրցոյթ, իսկ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը` «Սինոփսիսի շաբաթ»: Ծրագրի համաձայն հոկտեմբերի առաջին շաբաթը կանցկացուի ԱՄՆ Քաղաքացիական հետազօտութիւնների եւ զարգացման հիմնադրամի հետ համատեղ Ներդրումային կոնֆերանսը, սեպտեմբեր-հոկտեմբերին` ծրագրաւորման բաց մրցոյթը, հոկտեմբերին` National Instruments տարածաշրջանային համաժողովը, հոկտեմբերին Մայքրոսոֆթ - «Երեւակայության գաւաթ» մրցոյթի 2008-2009 մեկնարկը, հոկտեմբերի առաջին շաբաթը` Սան Մայկրոսիստեմս Մշակումների եւ տեստավորման լաբորատորիայի եւ Սան Տեխնոլոգիաների 3 ուսումնական լաբորատորիաների պաշտօնական բացումը, սեպտեմբեր-հոկտեմբերին` տեսողութեան խանգարումներով երեխաների թիւ 14 դպրոցի սաների միջեւ համակարգչային հմտութիւնների եւ «Տեսողութեան հաշմանդամներն ընդդէմ համակարգչի» մրցույթները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, առաջարկուել է միջոցառումների ցանկը համալրել նաեւ ինֆորմատիկայի գծով օլիմպիադայի անցկացմամբ, որն ընդունուել է:
  -   Տնտեսութիւն