ԱՄՆ-ՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՈՒԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՄ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՈՒԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՄ

  • 28-07-2008 16:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան հարաւային Թեննեսիի նահանգում զինուած տղամարդը եկեղեցում մանկական ներկայացման ժամանակ սպանել է երկու մարդու եւ վիրաւորել եւս յոթին: Ինչպէս հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, այն պահին, երբ տղամարդն սկսել է հրաձգութիւնը որսորդական հրացանից, երեխաների խումբը պիես էր ներկայացնում Նոկսվիլլ քաղաքի ունիտարիանական եկեղեցում: Հրաձգութեան պահին եկեղեցում եղել է մօտ 200 մարդ: Բոլոր տուժածները մեծահասակներ են: Ոստիկանութիւնը հաղորդում է, որ կրակողը` 58-ամեայ Ջիմ Ադկինսոնը ձերբակալուած է: Հանցագործութեան դրդապատճառներն առայժմ յայտնի չեն:
  -   Միջազգային