2009 Թ.-ԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐ<br /> ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


2009 Թ.-ԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐ
ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 05-06-2008 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութեան 2008թ.-ի գերակայ ուղղութիւնները չորսն են` բնակարանային ապահովում եւ բնակարանների գնման վկայագրերի տրամադրում, կրթական, մշակոյթային օբյեկտների կառուցում եւ հիմնանորոգում, ինչպէս նաեւ քաղաքաշինութեան գործունէութեան վերահսկողութեան, լիցենզաւորման համակարգի յստակեցման եւ կարգաւորման միջոցով Հայաստանում գործող եւ կիրառուող նորմերն ու ստանդարտները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելը: Ըստ քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանի, ՀՀ նախագահի յանձնարարութեամբ մշակtyել է հայեցակարգ, ըստ որի, պէտք է կարգաւորուեն Գիւմրիում եւ Սպիտակում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները: Բացի դրանից, հայեցակարգով նախատեսւում է մինչեւ 2013թ.-ը աղէտի գօտու անօթեւան ընտանիքներին ապահովել բնակարաններով: Ընդհանուր առմամբ հանրապետութիւնում հաշւառուած է 6985 անօթեւան ընտանիք, որից 4406-ը` քաղաքային բնակավայրերում, մասնաւորապէս Գիւմրիում: Վ.Վարդանեանի խօսքերով, առաջիկայում ՀՀ կառավարութիւնը Գիւմրիում կանցկացնի արտագնայ նիստ, որի ընթացքում կքննարկուի այդ հայեցակարգը: Այս տարի պետբիւջէով յատկացուած 1 մլրդ 630 մլն դրամով (մօտ 5,3 մլն ԱՄՆ դոլար) բնակարաններ են ձեռք բերել 395 ընտանիքներ, այդ թւում 169-ը` երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներ, 226-ը` 1988-1992թթ.-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստականների ընտանիքներ: Ըստ Վ.Վարդանեանի, այս տարի ընդհանուր առմամբ կվերանորոգուեն 232 կրթօջախներ: Շինաշխատանքների 80%-ն իրականացւում է մարզերում: Նախարարի խօսքերով, ՀՀ նախագահի կողմից յանձնարարուել է 2009թ.-ին ամբողջութեամբ աւարտին հասցնել բոլոր կրթական օբյեկտների, մասնաւորապէս, հանրակրթական դպրոցներում իրականացyող շինաշխատանքները:
  -   Տնտեսութիւն