ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՄԷԿ ՏԱՐՈՒՄ 26,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՄԷԿ ՏԱՐՈՒՄ 26,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 04-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետական պարտքը (ներքին եւ արտաքին) 2008թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրութեամբ կազմել է 553 մլրդ 125 մլն դրամ: Ներքին պարտքը կազմել է 76 մլրդ 389 մլն դրամ` 2007թ.-ի վերջի 66 մլրդ 303,2 մլն դրամի եւ 2007թ. առաջին եռամսյակի վերջի 55 մլրդ 607,9 մլն դրամի փոխարէն: Արտաքին պարտքը կազմել է 476 մլրդ 736 մլն դրամ կամ 1 մլրդ 551 մլն 623 հազ. ԱՄՆ դոլար` 2007թ.-ի առաջին եռամսյակի վերջի 1 մլրդ 222,7 մլն դոլարի դիմաց: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի առաջին եռամսյակի վերջին ՀՀ ներքին պետական պարտքը ամբողջութեամբ կազմուել է պետական արժեթղթերի գծով պարտավորություններից, որտեղ պետական կարճաժամկէտ պարտատոմսերի գծով պարտքը կազմել է 7 մլրդ դրամ (նախորդ տարուայ վերջի 4 մլրդ 511,5 մլն դրամի փոխարէն), միջին ժամկէտայնութեան մասնակի մարումներով արժեկտրօնային պարտատոմսերի գծով` 47 մլրդ 421,2 մլն դրամ (նախորդ տարուայ վերջին` 38 մլրդ 652,1 մլն դրամ), երկարաժամկէտ արժեկտրօնային պարտատոմսերի գծով` 11 մլրդ 710,6 մլն դրամ (նախորդ տարուայ վերջին` 12 մլրդ 294 մլն դրամ), իսկ խանայողական պարտատոմսերի գծով` 171,4 մլն դրամ (նախորդ տարուայ վերջին` 150,3 մլն դրամ): ՀՀ արտաքին պետական պարտքը 2007թ.-ի առաջին եռամսյակի վերջին համեմատ աճել է 26,9%-ով (2007թ.-ի առաջին եռամսյակի վերջին այն կազմել էր 1 մլրդ 222,7 մլն դոլար): ՀՀ կառավարութեան պարտքը կազմել է 1 մլրդ 374 մլն 141 հազ. դոլար (2007թ.-ի առաջին եռամսյակի վերջին եղել է 1 մլրդ 56 մլն 517 հազ. դոլար, աճը` 30,1%), ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը կազմել է 172 մլն 821 հազ. դոլար (2007թ.-ի առաջին եռամսյակի վերջին եղել է 162 մլն 116 հազար դոլար, աճը` 6,6%), իսկ յատուկ ծրագրերի գծով պարտքերը կազմել են 4 մլն 661 հազ. դոլար (2007թ.-ի առաջին եռամսյակի վերջին եղել է 4 մլն 67 հազ. դոլար, աճը` 14,6%):
  -   Տնտեսութիւն