ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԴԱՆԴԻ ՓՐԵՇԸԶ ՄԵԹԸԼԶ»-Ի ԾՐԱԳՐԵՐԻ<br /> ՎԱՐԿԱՒՈՐՄԱՆ ԾԱՒԱԼԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ՀԱՍՆԻ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ<br />


ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԴԱՆԴԻ ՓՐԵՇԸԶ ՄԵԹԸԼԶ»-Ի ԾՐԱԳՐԵՐԻ
ՎԱՐԿԱՒՈՐՄԱՆ ԾԱՒԱԼԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ՀԱՍՆԻ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ

  • 04-06-2008 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնարաւոր է, որ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) ու «Դանդի Փրեշըզ Մեթըլզ» ընկերութեան (ԴՓՄ) միջեւ վարւող բանակցութիւնների արդիւնքում ընկերութեան կողմից Կապանում իրականացyող հանքարդունաբերական ծրագրում բանկի մասնակցութիւնը հասնի 30 մլն դոլարի: Այս մասին յայտնեց ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենեակի տնօրէն Մայքլ Վայնշտայնը: Նրա խօսքերով, ՎԶԵԲ-ը վարկաւորել է ԴՓՄ-ի կողմից Հայաստանում շահագործւող հանքահորերի նախկին սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերութեանը, սակայն այն բանից յետոյ, երբ վերջինիս 95% բաժնեմասի սեփականատեր է դարձել ԴՓՄ-ն, աշխատանքների ծաւալը մեծացնելու համար այդ ընկերութեան մօտ առաջացել է ֆինանսական միջոցների լրացուցիչ պահանջարկ: Ըստ Մ.Վայնշտայնի, ԴՓՄ-ն Հայաստանում կիրառում է առաջաւոր տեխնոլոգիաներ` միաժամանակ զգալի միջոցներ ներդնելով սոցիալական ծրագրերում: Նա յաւելեց, որ ընկերութիւնը խոշոր միջոցներ է ծախսում հանքահորերում անվտանգութեան բարձրացման վրայ, Կապան քաղաքում հովանաւորում է սոցիալական ու մշակոյթային բազմաթիւ ծրագրեր: Նշենք, որ յունիսի 3-ին ԴՓՄ-ն ԶՎԵԲ-ին է ներկայացրել 2006թ.-ի 4,5 մլն դոլար վարկային ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքների արդիւնքները: Այդ աշխատանքների հիմնական մասը վերաբերել է տեղի համայնքի զարգացմանն ու շրջակայ միջավայրի պահպանմանը:
  -   Տնտեսութիւն