ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ<br /> ԷՌՆԵԿՅԱՆԻՆ <br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ
ԷՌՆԵԿՅԱՆԻՆ

  • 04-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի հետ յունիսի 4-ի հանդիպմանը արգենտինահայ յայտնի գործարար, «American International Airports» ընկերութեան նախագահ Էդուարդո Էռնեկյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում իրենց կողմից իրականացyող ներդրումային ծրագրերը: Նա յատկապէս կարեւորել եւ հեռանկարային է համարել գիւղատնտեսութեան բնագաւառը, որտեղ իրենք մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում: Գործարարը նաեւ տեղեկացրել է, որ արդէն ընթացքի մէջ է Երեւանի կենտրոնի կառուցապատման լայնածաւալ ծրագիրը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Ս.Սարգսեանն ասել է. «Ձեր գործերի յաջողութիւնն ընդհանուր յաջողութեան բաղկացուցիչ մի մասն է: Եթէ մենք նորմալ արդիւնքներ ունենանք տնտեսութեան մէջ, կկարողանանք աւելի մեծ միջոցներ յատկացնել սոցիալական խնդիրների լուծմանը, մեր անվտանգութեան ամրապնդմանը»:
  -   Տնտեսութիւն