ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ<br /> ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 27-ՐԴ ՆԻՍՏԸ <br />


ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 27-ՐԴ ՆԻՍՏԸ

  • 03-06-2008 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը յունիսի 3-ին մեկնել է Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականութեան միջպետական խորհրդի 27-րդ նիստին: Նիստի ընթացքում կքննարկուեն ԱՊՀ անդամ-երկրներում հացահատիկի շուկայում մրցակցութեան վիճակի, սպառողների իրաւունքների պաշտպանութեան նպատակով ԱՊՀ անդամ-երկրների միջեւ կնքուած համաձայնագրի կատարման, հակամենաշնորհային օրէնսդրութեան խախտումների առնչութեամբ համատեղ հետազօտութիւնների արդիւնքների, նախորդ նիստի ընթացքում ընդունուած որոշումների կատարման մասին եւ այլ հարցեր: Ըստ յանձնաժողովի հաղորդագրութեան, Ա.Շահնազարեանը կմասնակցի նաեւ «Մրցակցային միջավայրը գլոբալիզացիայի պայմաններում» միջազգային համաժողովին:
  -   Տնտեսութիւն