ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՅ ԶՍՊԵԼ<br /> ԳՆԱՃԸ»<br />


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՅ ԶՍՊԵԼ
ԳՆԱՃԸ»

  • 29-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուսումնասիրությունները ցոյց են տալիս, որ գների էլաստիկության աստիճանը բաւարար չէ,- մայիսի 29-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ նրա, գների կտրուկ բարձրացումից յետոյ նուազումը շատ դանդաղ է ընթանում: Ըստ վարչապետի, վերջին 1 ամսում միջազգային շուկայում կտրուկ նուազել են հացամթերքի եւ բրնձի գները: Մասնաւորապէս, 42%-ով նուազել է ցորենի եւ 22%-ով բրնձի գները: Ակնյայտ է, որ սա ստեղծել է բարենպաստ պայմաններ, որպէսզի դրանք Հայաստանում ունենան նուազման միտում: Վարչապետի խօսքերով, հաշուի առնելով, որ Հայաստանի սպառողական զամբյուղում այդ մթերքների տեսակարար կշիռը բարձր է, կարելի է ասել, որ դրանք կարող են էական ազդեցութիւն թողնել գների ընդհանուր մակարդակի նուազեցման վրայ: Տ.Սարգսեանը նշեց, որ կառավարութիւնը ուշադրութեան կենտրոնում է պահում այս խնդիրը եւ ուսումնասիրություններ, ստուգումներ են կատարուելու այն կազմակերպություններում, որոնցում գների մակարդակը ադեկվատ չի լինելու միջազգային միտումներին: Նրա խօսքերով, Հայաստանում համար առաջին մտահոգող խնդիրը գների աճն է եւ կառավարութիւնը պէտք է կարողանայ զսպել գնաճը: Այդ իսկ պատճառով համապատասխան յանձնարարականներ եւ առաջարկներ են տրուել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին, Կենտրոնական բանկին եւ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովին: Վերջինս աշխատանքի հետ կապուած վարչապետը գոհունակութիւն յայտնեց:
  -   Տնտեսութիւն