Մարտի 31-ից մինչեւ ապրիլի 1-ը մասամբ կը դադարեցուի Երեւանի Կենտրոն, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ջրամատակարարումը


Մարտի 31-ից մինչեւ ապրիլի 1-ը մասամբ կը դադարեցուի Երեւանի Կենտրոն, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ջրամատակարարումը

  • 29-03-2011 13:12:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Գառնի-երեւան» ջրատարի վրայ իրականացուող վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապուած մարտի 31-ի ժամը 07-ից մինչեւ ապրիլի 1-ի ժամը 19-ը կը դադարեցուի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Աբովեան, Հերացի, Իսահակեան, Տէրեան, Մոսկովեան, Խանջեան, Նալբանդեան, Թումանեան, Հանրապետութեան, Տպագրիչների, Սարեան, Պուշկին, Կ'ողբացի, Ղ.Փարպեցի, Արամի, Տ.Գաբրիէլեան, Ֆիրդուսի, Մ.Մկրտչեան, Բայրոն, Չայկովսկի, Վարդանանց, Բուզանդի, Ամիրեան, Զաքեան, Վ. Սարգսեան, Չարենց, Ալէք Մանուկեան, Շարա-տալեան, Երուանդ Քոչար, Քաջազնունի, Զավարեան, Վրացեան, Նար-դոս, Քրիստաֆորի, Տոլստոյ, Ռոստոմի, Աղիւսագործների, Օստրովսկի, Ծխախոտագործների, Կորիւն, Տիգրան Մեծ փողոցների, Մաշտոցի, Սայաթ-նովայ պողոտաների, Այգեստան թաղամասի, Ագաթանգեղոս փ. 7,9 հասցէների եւ յարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի Բուռնազեան, Միչուրին, Լիսինեան, Սոււորով, Աճեմեան, Սարի Թաղի շարքերի ու 1-4 փողոցների, Ս.Դաւիթ փ. 1-60, Մուրացան փ.1-110, Ռոստովեան փ. 5-13 համարների եւ Նուբարաշեն վարչական շրջանի, Արարատի մարզի Բարձ-րաշեն, Դիտակ, Ջրաշեն համայնքների եւ անմիջապէս ջրատարից սնուող միւս տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» Փբը-ի մամլոյ ծառայութիւնից։
  -   Հասարակութիւն