ԲԵՆԶԱԼԱՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՈՒԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ<br />


ԲԵՆԶԱԼԱՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՈՒԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ

  • 22-05-2008 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան որոշման համաձայն, Հայաստանում գործող բենզալցակայաններում պէտք է տեղադրուեն հանրային զուգարաններ: Ինչպէս մայիսի 22-ին, ՀՀ կառավարութեան նիստում յայտնեց Էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, իւրաքանչիւր զուգարանի տեղադրման համար բենզալցակայանների տերերը կծախսեն միջին հաշւով մօտ 10 հազար դոլար: Դրանով իսկ կլուծուեն բնապահպանական որոշ խնդիրներ: Ընդ որում, մայրաքաղաքի բենզալցակայաններում հանրային զուգարանները պէտք է տեղադրուեն մէկ տարուայ ընթացքում, իսկ մարզերում` երեք ամսուայ ընթացքում: Կառավարութեան որոշումներով նախատեսւում է փոփոխել են նաեւ առեւտրի որոշ կանոններ: Ըստ Ն.Երիցյանի, առեւտրի բոլոր վայրերում, այդ թւում` տոնավաճառներում պէտք է տեղադրուեն հսկիչ կշեռքներ: Բացի այդ, առեւտրի օբյեկտներում վաճառւող հացը պէտք է ուղեկցվի գնի եւ քաշի մակնշումով, ինչի նպատակը սպառողներին կողմնորոշուելու հնարաւորութիւն տալն է:
  -   Տնտեսութիւն