ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՐՈՊԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐԿՐՈՒԻ 415 ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐ<br /> ԿԱԹՆԱՏՈՒՈՒԹԵԱՄԲ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՐՈՊԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐԿՐՈՒԻ 415 ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐ
ԿԱԹՆԱՏՈՒՈՒԹԵԱՄԲ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋ

  • 21-05-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետբիւջէից յատկացուած 500 մլն դրամով (մօտ 1,6 մլն ԱՄՆ դոլար) այս տարի Եվրոպայից Հայաստան կներկրուի ընդհանուր առմամբ «Սիմենտալ», «Հոլստին» եւ «Շվից» ցեղի բարձր կաթնատուութեամբ 415 գլուխ տոհմային երինջ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան Անասնաբուծութեան եւ տոհմային գործի վարչութեան պետ Աշոտ Յովհաննիսեանը, մայիսի 8-ի դրութեամբ արդէն Հայաստան է ներկրուել 258 գլուխ երինջ եւ տրամադրվել հանրապետութեան 4 անասնաբուծական խոշոր ֆերմերային տնտեսություններին: Նրա խօսքերով, յունիսին հանրապետութիւն կներկրուի երկրորդ` 157 գլխից բաղկացած խմբաքանակը: Ա.Յովհաննիսեանի խօսքերով, երինջները ֆերմերային տնտեսություններին կտրամադրուեն լիզինգով: Մասնաւորապէս, ֆերմերը պարտաւորւում է կենդանու արժէքն ամբողջութեամբ փոխտահուցել 4 տարուայ ընթացքում` 10%-ը առաջին, 20%-ը երկրորդ, 30%-ը երրորդ, իսկ 40%-ը չորրորդ տարում: Վարչութեան պետը նշեց նաեւ, որ հանրապետութեան խոշոր ֆերմերները ցանկութիւն են յայտնել սեփական միջոցներով Հայաստան ներկրել եւս 136 գլուխ տոհմային երինջներ: Իսկ գուղնախարարությունը, ըստ Ա.Յովհաննիսեանի, նրանց աջակցելու է երինջներին տեղում ընտրելու եւ կենտրոնացուած տեղափոխելու գործընթացում: Ա.Յովհաննիսեանը տեղեկացրեց նաեւ, որ 2007թ. Հայաստան է ներկրուել 196 գլուխ երինջ, որոնց միջին կաթնատուութիւնը օրական կազմում է 23-25 կգ, ինչը 3 անգամ աւելի է հանրապետութիւնում բուծվող կովերի միջին կաթնատվությունից: Նշուեց նաեւ, որ ՀՀ կառավարութեան կողմից հաստատուած «Տաւարաբուծութեան զարգացման ծրագրով» նախատեսւում է մինչեւ 2015թ. երինջների ներկրման ծաւալները տարեկան հասցնել 2000-ի:
  -   Տնտեսութիւն