«ՌՈՍԳՈՍՍՏԱՐԱԽ-ԱՐՄԷՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՉ ԿԵԱՆՔԻ<br /> ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ<br />


«ՌՈՍԳՈՍՍՏԱՐԱԽ-ԱՐՄԷՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՈՉ ԿԵԱՆՔԻ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

  • 20-05-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 20-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջաւադեանը, որոշել է գրանցել «Ռոսգոսստրախ-Արմէնիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերութիւնը եւ տրամադրել լիցենզիա հետեւեալ դասերով ոչ կեանքի ապահովագրութեան իրականացման համար` դժբախտ պատահարներից ապահովագրութիւն, փոխադրվող գոյքի (բեռների) ապահովագրութիւն, ցամաքային տրանսպորտի ապահովագրութիւն (բացառութեամբ երկաթուղայինի), հրդեհից եւ բնական աղէտներից ապահովագրութիւն, գոյքին հասցուած այլ վնասներից ապահովագրութիւն, ցամաքային աւտոտրանսպորտային միջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատւութեան ապահովագրութիւն, ընդհանուր պատասխանատւութեան ապահովագություն: Ըստ ՀՀ ԿԲ-ի հաղորդագրութեան, ՀՀ ԿԲ-ի Խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների 2008թ. առաջին եռամսյակի եւ 2007թ. տարեկան ծրագրի կատարողականը, ինչպէս նաեւ` ՀՀ կենտրոնական բանկի 2008թ. առաջին եռամսյակի ֆինանսական հաշուէտւութիւնը: Խորհրդի որոշմամբ «ԴԷՊԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Faster» եւ «Blizko» վճարահաշվարկային համակարգերում մասնակցութեան թույլտվություններ, «ԷՄ ՋԻ ՓԵՅ ՍԻՍՏԵՄ» ՓԲԸ-ին տրամադրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպութեան լիցենզիա, իսկ «ՄԻՏՐԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ» ՍՊԸ-ին` ապահովագրական բրոքերային գործունէութեան լիցենզիա:
  -   Տնտեսութիւն