ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԸ 24 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԲՅՈՒՋԵՅՈՎ<br /> ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԾԱԽՍԵՐԸ` ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼՈՎ ԾՐԱԳԻՐԸ<br />


ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԸ 24 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԲՅՈՒՋԵՅՈՎ
ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԾԱԽՍԵՐԸ` ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼՈՎ ԾՐԱԳԻՐԸ

  • 16-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թ.-ին էլեկտրաէներգիայի բնագաւառում պետբիւջէից կատարուված ծախսերը նախատեսուած 4,1 մլրդ դրամի փոխարէն կազմել են 28,1 մլրդ դրամ եւ 24,5 մլրդ դրամով գերազանցել են 2006 թ.-ի ծախսերը: Բիւջէտային ծրագրի գերակատարումը եւ նախորդ տարուայ համեմատ ֆինանսական միջոցների աճը հիմնականում պայմանաւորուած է Ճապոնիայի կառավարութեան աջակցութեամբ իրականացyող համակցուած շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագրի կատարման բարձր ցուցանիշով: Այս մասին մայիսի 16-ին խորհրդարանում 2007 թ.-ի բիւջէի կատարողականի քննարկմանը նշեց էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը: Երեւանի ՋԷԿ-ի նոր կառոցվող բլոկը կունենայ 100%-ով միկրոպրոցեսորային կառավարում, լիովին աւտոմատացուած թողարկման եւ կանգնեցման համակարգ եւ սարքավորումների մեծ ճկունութիւն: Այս ծրագրի աւարտը նախատեսւում է 2010 թ.-ին: Ճապոնիայի կառավարութեան աջակցութեամբ իրականացyող էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագրով ծախսերը կազմել են 132,6 մլն դրամ` նախատեսուած 301 մլն դրամի փոխարէն: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցութեամբ իրականացyող էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագրով «Ալավերդի-2» ենթակայանի վերակառուցման համար նախատեսուած 183 մլն դրամի դիմաց կատարուել են աւելի քան 533,9 մլն դրամի ծախսեր: ՀԲ աջակցութեամբ իրականացyող վերականգնուող էներգետիկայի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով նախատեսուած համապատասխանաբար 535,5 մլն եւ 337 մլն դրամի փոխարէն ծախսուել է 632 եւ 147 մլն դրամ: Ատոմային էներգետիկայի բնագաւառում պետբյուջեյով նախատեսուել է 717,9 մլն դրամ, ՀԱԷԿ-ի աշախատած վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման համար, որն ամբողջութեամբ օգտագործուել է: Պահեստարանի կառուցումը հնարաւորութիւն կտայ ապահովել 2-րդ էներգաբլոկի յետագայ անվտանգ շահագործումը: Էներգետիկայի նախարարը նշեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում կառուցուել են մօտ 60 փոքր ՀԷԿ-էր, որոնք ընդհանուր առմամբ արտադրում են 250 մլն կվտ/ժամ էներգիա: Կառուցւում են եւս 60 փոքր ՀԷԿ-եր, որոնց շահագործմամբ կապահովուի 500 մլն կվտ/ժամ էներգիայի արտադրութիւն, ինչի շնորհիւ կապահովուի հանրապետութեան պահանջարկի 10-12%-ը: Ա.Մովսիսեանի խօսքերով, Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեն նաեւ հողմաէներգետիկան եւ գեոտերմալ էներգետիկան: Ինչ վերաբերում է արեւային էներգետիկային, ապա այն կարելի է ծառայեցնել միայն կենցաղային նպատակներին:
  -   Տնտեսութիւն