ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 11,5%-ՈՎ, ԻՍԿ<br /> ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻՆԸ` 24,5%-ՈՎ<br />


ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 11,5%-ՈՎ, ԻՍԿ
ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻՆԸ` 24,5%-ՈՎ

  • 14-05-2008 17:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ Հայաստանում գրանցուել է բենզինի 2,5% եւ դիզելային վառելիքի 5,2% գնաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի ապրիլին 2007թ.-ի ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գնաճը կազմել է, համապատասխանաբար, 11,5% եւ 24,5%, իսկ 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ` 3,3% եւ 7,6%: 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ արձանագրուել է վառելիքի 4,1% գնանկում (կապուած հեղուկ գազի 5% գնանկման հետ):
  -   Տնտեսութիւն