ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ<br />


ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ

  • 13-05-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւտոգազալիցքավորման շուկայում հնարաւոր հակամրցակցային համաձայնութեան բացայայտման նպատակով յարուցուած վարոյթի շրջանակներում վերջին 2 օրերին ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից անցկացուած մոնիտորինգն արձանագրել է, որ հանրապետութեան աւտոգազալիցքավորման կայաններում իրացւող գազի գինն իջել է: Այդ մասին Յանձնաժողովին գրաւոր յայտնել են նաեւ գազալիցքաւորման ծառայութիւններ մատուցող տնտեսվարողները: Ըստ յանձնաժողովի մամլոյ ծառայութեան, այժմ հանրապետութիւնում` ներառեալ մայրաքաղաքում, սեղմուած (բնական) 1 խորանարդ մետր գազի լիցքավորվորման համար գործում են տարբեր գներ. 130 դրամ (Հրազդան` մէկ գազալցակայան), 150 դրամ (մեծ մասամբ), գործում են նաեւ 160, 162, 170 դրամ գները:
  -   Տնտեսութիւն