ՅՈՒՆԻՍԻՆ ԿՆՇՈՒԻ Ա.ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ<br /> 30-ԱՄԵԱԿԸ<br />


ՅՈՒՆԻՍԻՆ ԿՆՇՈՒԻ Ա.ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
30-ԱՄԵԱԿԸ

  • 12-05-2008 20:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արամ Խաչատրեանի տուն-թանգարանը յունիսի 6-ին` աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդեան օրը, կնշի իր հիմնադրման 30-ամեակը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց թանգարանի տնօրէն Արմինէ Գրիգորեանը, այդ կապակցութեամբ թանգարանը պատրաստում է նոր մշտական ցուցադրություն, որը կբացուի այս առթիւ կազմակերպւող միջոցառումների առաջին օրը: Ա.Գրիգորեանը տեղեկացրեց, որ կկազմակերպուի նաեւ դասական երաժշտութեան փառատոն, որտեղ կհնչեն հայազգի նշանաւոր կոմպոզիտորների գործերը, ինչպէս նաեւ նոր ստեղծագործությունների պրեմիերաներ: Կլինեն վոկալ սոլո եւ նվագախմբային կատարումներ: Թանգարանը մեծ պատասխանատւութեամբ պատրաստւում է նաեւ «Արամ Խաչատրեան» դաշնակահարների միջազգային մրցոյթին, որը կանցկացուի պետական ֆինանսավորմամբ:
  -   Մշակոյթ