ՀՀ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ<br /> ԲՆՈՒԹԱԳԻՐ ՉԻ ՈՒՆԵՆԱՅ,- ԿԱՐԾՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԷՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ<br />


ՀՀ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ
ԲՆՈՒԹԱԳԻՐ ՉԻ ՈՒՆԵՆԱՅ,- ԿԱՐԾՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԷՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ

  • 01-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նոր կառավարութեան ծրագիրը 21 դարի տնտեսութեան բնութագիր չի ունենայ, քանի որ այնտեղ առաջնային տեղը տրուած է հանքարդյունաբերությանը եւ լեռնային մետալուրգիային: Նման կարծիք մայիսի 1-ի ասուլիսում յայտնեց տնտեսագէտ Էդուարդ Աղաջանովը: Նա նշեց, որ միջազգային փորձագէտների դիտարկումների համաձայն Հայաստանը դառնալու է կամ մարգինալ, կամ մրցունակ երկիր: Վերջինիս հասնելու համար, ըստ տնտեսագետի, պէտք է դասական, աւանդական տնտեսական կացութաձեւից անցում կատարել դէպի ինովացիոն տնտեսական կացութաձեւի: Է.Աղաջանովի խօսքերով, Հայաստանի նախագահը եւ վարչապետը ընդհանրապես գաղափար չունեն երկրի իրական վիճակի մասին: Իսկ նման վիճակում, ըստ նրա, անհեթեթութիւն է խօսել երկրի զարգացման, տարածաշրջանում ֆինանսական, կրթական, առողջապահական կենտրոն դառնալու մասին: «Մեր իշխանութիւնները շատ են սիրում հեքիաթներ: Չգիտեն, որ դրան հասնելու համար ոչ թէ միլիոններ, այլ միլիարդներ պէտք է ծախսուեն»,- ասաց տնտեսագէտը: Նրա խօսքերով, անիրատեսական է խօսել նման բաների մասին այն դէպքում, երբ երկրում գոյութիւն չունի ֆոնդային շուկայ, բանկային համակարգ: «Ե՞րբ են մեր իշխանութիւնները լրջանալու, ե՞րբ են լուրջ նայելու այս սարսափելի իրավիճակին. ընկել է երկրի մրցունակությունը, արտահանման բաժինը ՀՆԱ-ի մէջ իջել է սարսափելի ցածր թուի` 12,5%-ի, ինչը Հայաստանը երբեք չի ունեցել»,- ասաց Է.Աղաջանովը: Տնտեսագէտը նշեց նաեւ, որ Հայաստանի բիւջէի հարկային մուտքերի 51,2%-ը կազմում է աւելացուած արժէքի հարկը (ԱԱՀ): Մինչդեռ, ըստ նրա, 11 տարի առաջ ԱԱՀ-ն կազմում էր հարկային մուտքերի ընդամէնը 30%-ը: Բացի այդ, նրա խօսքերով, այսօր 1996թ.-ի համեմատ հարկային մուտքերի ընդհանուր ծաւալում նուազել է եկամտահարկի եւ շահութահարկի բաժինը: «Որեւէ երկրում այդպիսի բան չկայ: Պէտք է լիներ հակառակը: Դա նշանակում է, որ եթէ 1996թ.-ին հարկային բեռը հիմնականում բիզնեսի վրայ էր, ապա հիմա այն ժողովրդի վրայ է, քանի որ ԱԱՀ-ն վճարում է սպառողը»,- ասաց Է.Աղաջանովը: Օրինակ, ըստ նրա, փաստորեն Հայաստանի բնակչութիւնը հաց գնելուց պետութեանը որպէս ԱԱՀ աւելի շատ փող է մուծում, քան բոլոր գործարարները միասին վերցուած` շահութահարկ:
  -   Տնտեսութիւն