ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի կոմիտէի նիստը կ'անցկացուի Երեւանում


ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի կոմիտէի նիստը կ'անցկացուի Երեւանում

  • 28-03-2011 14:36:37   | Հայաստան  |  Հասարակութիւն
Սեւծովեան տնտեսական համագործակցութեան Խորհրդարանական վեհաժողովի Մշակոյթի, կրթութեան եւ սոցիալական հարցերի կոմիտէի 36-րդ նիստը կ'անցկացուի Երեւանում մարտի 30-31-ին: Օրակարգի հիմնական հարցն է «Սեւծովեան տնտեսական համագործակցութեան անդամ երկրներում Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան սանիտարական միջազգային չափորոշիչների պահպանումը»: Ըստ Սծտհխվ-ի պաշտօնական կայքէջի հաղորդագրութեան, հարցի զեկուցողն է Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Խաչատրեանը, Առաջարկութիւնը կը ներկայացնի կոմիտէի նախագահ Ալեքսանդրոս Դերմենցոպուլոսը (Յունաստան):
  -   Հասարակութիւն