ԶԲՕՍԱՇՐՋՈՒԹԵԱՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԱՐՏԱԴՐԱՆՔՆ<br /> ԱՒԵԼԻ ԼԱՒ Է ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ, ՔԱՆ ՎՐԱՑԱԿԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԸ<br />


ԶԲՕՍԱՇՐՋՈՒԹԵԱՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԱՐՏԱԴՐԱՆՔՆ
ԱՒԵԼԻ ԼԱՒ Է ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ, ՔԱՆ ՎՐԱՑԱԿԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԸ

  • 29-04-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Միջազագային զարգացման գործակալութեան կողմից իրականացyող «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» (ՄՄՀՀ) ծրագիրը ՀՀ զբօսաշրջութեան ոլորտի զարգացման նպատակով համակցում է աջակցութիւնը ե'ւ տուրօպերատորների ցուցահանդեսներին մասնակցութեանը, ե'ւ մարքեթինքի տարբեր այլ ուղղութիւններով աշխատանքների իրականացմանը: Այս մօտեցման արդիւնքները բաւականին խօսուն են նպատակային` Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի, Ռուսաստանի եւ Սփիւռքի, շուկաների պարագայում: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց ծրագրի մրցունակութեան աւագ փորձագէտ Ալան Սաֆերին: Հայկական տուրօպերատորների ցուցահանդեսներին մասնակցութեան եւ այլ մարքեթինգային աշխատանքների զուգակցման միջոցով առաջխաղացման յաջողուած օրինակ համարուեց 2007թ.-ին իտալական շուկայում ձեռնարկուած քայլերը, մասնաւորապէս, մասնակցութիւնը այնտեղ կազմակերպուած երեք ցուցահանդեսների: Ծրագրի զբոսաշրջային մարքեթինգի եւ հաղորդակցման խորհրդատու Նադյա Պասկուալի խօսքերով, Զբօսաշրջութեան զարգացման հայկական գործակալութիւնը եւ հայկական տուրօպերատորները մօտ 5 տարի մասնակցել են Միլանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, բայց մինչեւ 2007թ.-ն առանձանակի արդիւնքներ չէին արձանագրում: Դրա պատճառն այն էր, որ հայկական տուրօպերատորները ցուցահանդեսներից յետոյ պատշաճ աշխատանքներ չէին տանում գործարար կապերի հաստատման, մամուլի հաղորդագրութիւնների տարածման եւ մարքեթինգի այլ ուղղութիւններով: Արդիւնքում, փոքր թւով իտալական տուրգործակալներ եւ զբօսաշրջութեան ոլորտի լրագրողներ էին քաջատեղյակ դառնում Հայաստանի մասին: Ըստ Ն.Պասկուալի, իտալական շուկայում արդէն իսկ նպատակահարմար է հիմնել զբօսաշրջութեան ոլորտի Հայաստանի ներկայացուցչութիւն: Ա.Սաֆերիի խօսքերով, ՄՄՀՀ-ն աշխատանքներ է տանում նաեւ համացանցում` հնարվորինս մեծ թւով զբոսաշրջային հեղինակաւոր պորտալներում, որպէս զբոսաշրջավայր Հայաստանի ներկայացուածութիւնն ապահովելու ուղղութեամբ: Նշուեց, որ ներյայումս այդ պորտալներում Հայաստանի մասին տեսաձայնային տեղեկատուութեան ծաւալը շատ փոքր է, թէեւ առաջնային է դրանցում տեքստային եւ պատկերների ձեւով տեղեկատուութեան տրամադրումը: Ըստ փորձագետի, Հայաստանի կառավարութիւնը շատ քիչ գումարներ է ծախսում զբօսաշրջութեան մարքեթինգային խթանման աշխատանքների վրայ. եթէ 2005թ.-ին երկրի բնակչութեան մէկ շնչի հաշւով այդ նպատակին ուղղուել է 14 եվրոցենտ, ապա Սլովենիայում այդ ցուցանիշը կազմել է 4,2 եւրօ: Այնուամենայնիւ, ըստ Ն.Պասկուալի, մասնաւորապէս, իտալական շուկայում հայկական զբոսաշրջային ինդուստրիան աւելի լաւ է ներկայացուած, քան Ադրբեջանինը կամ Վրաստանինը, եւ իտալացի տուրգործակալները այդ երկրների հետ չունեն այն կապերը, որոնք առկայ են հայկական տուրօպերատորների եւ զբօսաշրջութեան ոլորտի պետական կառոյցների հետ: Ծրագրի զբօսաշրջութեան համախմբի (կլաստեր) համակարգող Արմինէ Իսրայելեանի գնահատմամբ, հայկական տուրօպերատորների կողմից մարքեթինգային աշխատանքների իրականացման ուղղութեամբ կատարւող ծախսերը գնալով մեծանում են:
  -   Տնտեսութիւն