2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 6,2%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ`<br /> 30,2%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 6,2%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ`
30,2%-ՈՎ

  • 22-04-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2008թ.-ի յունուար-փետրուարին, ընթացիկ գներով, կազմել է 211,4 մլրդ դրամ կամ 687 մլն ԱՄՆ դոլար: Այդ թւում ապրանքների արտահանումը կազմել է 44,2 մլրդ դրամ կամ 143,6 մլն դոլար, իսկ ներմուծումը` 167,2 մլրդ դրամ կամ 543,4 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշուէկշիռը բացասական է 123 մլրդ դրամով (399,7 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնութեամբ ստացուած բեռների` 121,2 մլրդ դրամով (394 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-փետրուարին արտահանման ծաւալը 2007թ.-ի յունուար-փետրուարի նկատմամբ աճել է 6,2%-ով, իսկ ներմուծմանը` 30,2%-ով: 2008թ.-ի յունուար-փետրուարին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծաւալը կազմել է 41 մլն 799,9 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ համեմատ աճել է 0,1%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 176 մլն 119,7 հազ. դոլար` աճելով 30,6%-ով: Ռուսաստան արտահանման ծաւալը կազմել է 27 մլն 140,1 հազ. դոլար եւ նուազել 0,4%-ով, իսկ ներմուծումը` 113 մլն 490,6 հազ. դոլար եւ աճել 23,9%-ով: Վրաստան արտահանման ծաւալը կազմել է 8 մլն 322,3 հազ. դոլար (նուազումը` 7,7%), ներմուծմանը` 22 մլն 295,6 հազ. դոլար (աճը` 30,7%): Ուկրաինա արտահանման ծաւալը կազմել է 3 մլն 364,8 հազ. դոլար (աճը` 30,7%), ներմուծմանը` 32 մլն 798,9 հազ. դոլար (աճը` 52,6%): Եւրոմիութեան երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-փետրուարին կազմել է 80 մլն 477,3 հազ. դոլար եւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել 23,5%-ով, իսկ ներմուծումը` 159 մլն 338,2 հազ. դոլար` աճելով 28,2%-ով: Բելգիա արտահանման ծաւալը կազմել է 13 մլն 515,9 հազ. դոլար (աճը` 15%), ներմուծումը` 22 մլն 8,8 հազ. դոլար (նուազումը` 15,3%): Բուլղարիա արտահանման ծաւալը կազմել է 6 մլն 744,4 հազ. դոլար (աճը` 5,2 անգամ), ներմուծումը` 2 մլն 794,7 հազ. դոլար (նուազումը` 45,5%): Գերմանիա արտահանման ծաւալը կազմել է 24 մլն 692,5 հազ. դոլար (աճը` 10%), իսկ ներմուծմանը` 18 մլն 972,5 հազ. դոլար (աճը` 54,7%): Ֆրանսիա արտահանման ծաւալը կազմել է 2 մլն 615,8 հազ. դոլար (աճը` 52,4%), ներմուծումը` 16 մլն 237,6 հազ. դոլար (աճը` 2,4 անգամ): Յունաստան արտահանման ծաւալը կազմել է 101,9 հազ. դոլար (նուազումը` 28,8%), ներմուծումը` 2 մլն 855,6 հազ. դոլար (նուազումը` 78,2%): 2008թ.-ի յունուար-փետրուարին Հայաստանից Իտալիա են արտահանուել 6 մլն 124,7 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 41,3%), ներմուծուել` 14 մլն 407,4 հազ. դոլարի (աճը` 20,1%): Նիդեռլանդներ արտահանուել են 22 մլն 880,2 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 36,2%), ներմուծուել` 7 մլն 667,7 հազ. դոլարի (աճը` 228%): Նշուած ժամանակահատուածում Մեծ Բրիտանիա արտահանուած ապրանքների ծաւալը կազմել է 1 մլն 322,7 հազ. դոլար (աճը` 5,3 անգամ), ներմուծուած ապրանքներինը` 15 մլն 701,3 հազ. դոլար (նուազումը` 10,9%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 29,9 հազ. դոլար (նուազումը` 99,3%) եւ 3 մլն 860 հազ. դոլար (աճը` 142,5%): Բացի ԱՊՀ ու Եւրոմիութեան երկրներից, այլ երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-փետրուարին կազմել է 21 մլն 340,6 հազ. դոլար (նուազումը` 24,5%), ներմուծմանը` 207 մլն 892,5 հազ. դոլար (աճը` 31,4%): Այդ թւում, Իսրայել արտահանումը կազմել է 1 մլն 425,9 հազ. դոլար (նուազումը` 20,2%), ներմուծումը` 331,7 հազ. դոլար (նուազումը` 95,9%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5 մլն 679,6 հազ. դոլար (նուազումը` 20,2%) եւ 22 մլն 678,7 հազ. դոլար (նուազումը` 8,4%), Արաբական Միացեալ Էմիրությունների պարագայում` 3 մլն 648 հազ. դոլար (աճը` 2,9 անգամ) եւ 51 մլն 732,3 հազ. դոլար (աճը` 27,4%), Իրանի պարագայում` 3 մլն 500,6 հազ. դոլար (աճը` 25,5%) եւ 21 մլն 302,1 հազ. դոլար (աճը` 20,7%), Թուրքիայի պարագայում` 311,8 հազ. դոլար (նուազումը` 52,4%) եւ 15 մլն 685,2 հազ. դոլար (աճը` 52,1%), Շվեյցարիայի պարագայում` 3 մլն 784,9 հազ. դոլար (նուազումը` 48,2%) եւ 10 մլն 71,6 հազ. դոլար (նուազումը` 2%), Չինաստանի պարագայում` 238,5 հազ. դոլար (աճը` 69,4%) եւ 14 մլն 333,4 հազ. դոլար (աճը` 25,9%): Հայաստանից Պանամա 2007թ.-ի յունուար-փետրուարին ապրանքներ չեն արտահանուել, սակայն այդ երկրից ներմուծումը կազմել է 17 մլն 778,6 հազ. դոլար (աճը` 60,4%):
  -   Տնտեսութիւն