ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԵՆ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻՆ<br /> ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԷՆՍԴՐՈՒԹԵԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ<br /> ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԵՆ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՈԼՈՐՏԻՆ
ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԷՆՍԴՐՈՒԹԵԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 18-04-2008 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 1-ից Հայաստանում գործողութեան մէջ են դրուել «Պարզեցուած հարկի մասին» օրէնքում կատարուված փոփոխութիւնները, ըստ որոնց պարզեցուած հարկով աշխատող մանր ձեռներեցները, որոշ ծառայութիւններ մատուցողներն անցել են հարկման ընդհանուր կարգի դաշտ: Ինչպէս ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց Հարկային պետական ծառայութեան (ՀՊԾ) պետի տեղակալ Արմէն Ալավերդեանը, այդ փոփոխութիւնների արդիւնքում առաջին եռամսյակում մանր ձեռներեցների համար ստեղծուել են որոշակի դժուարութիւններ` կապուած հարկային եւ հաշուապահական հաշուառման, փաստաթղթաշրջանառության եւ վարչարարության հետ: Ա.Ալավերդեանի խօսքերով, այդ խնդիրների լուծման համար ՀՀ նախագահի յանձնարարութեամբ մշակtyել է միջոցառումների ժամանակացույց, որն արդէն հաստատուել է վարչապետի կողմից: Մասնաւորապէս, դրանց լուծման պատասխանատւութիւնը դրուել է ՀՊԾ-ի վրայ: Ըստ Ա.Ալավերդեանի, ՀՊԾ-ի պետի հրամանով հարկային բոլոր մարմիններին ցուցում է տրուել ձեռնպահ մնալ հաշուտւութիւնները ուշ ներկայացնելու ժամանակ փոքր բիզնեսի նկատմամբ վարչական պատասխանատւութիւն կիրառելուց եւ օժանդակել նրանց այդ հարցում: Նոյն հրամանով, փոքր բիզնեսի ներկայացուցիչների մօտ պահեստաւորուած ապրանքանիւթական արժէքների գոյքագրումներ եւ ստուգումներ չպէտք է իրականացուեն: Նշուեց, որ ստուգումները պէտք է իրականացուեն միայն ակնյայտ հարկերից խուսափելու դէպքերում: Ըստ Ա.Ալավերդեանի, կարեւոր քայլ է նաեւ առաջիկայում փոքր բիզնեսի զարգացմանը միտուած օրենսդրական փոփոխութիւնների մշակումը: Ըստ այդմ, նախատեսւում է փոքր բիզնեսի համար օրէնսդրօրէն սահմանել տարեկան շրջանառութեան նուազագոյն շեմը, որից ցածր գտնուողները հարկման առումով կհամարուեն փոքր բիզնեսներ եւ դրանց համար կսահմանվեն բազմաթիւ մեղմ պայմաններ: Մասնաւորապէս, կը նուազեցուի տրամադրուող հաշվետվությունների թիւը, կպարզեցվեն հաշուապահական հաշուառման խնդիրները եւ հարկման ընթացակարգերը: Ըստ Ա.Ալավերդեանի, Հայաստանի նման 30 երկրների փորձի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ այնտեղ տարեկան շրջանառութեան նուազագոյն շեմը սահմանուած է 20-120 հազար ԱՄՆ դոլար: Ա.Ալավերդեանը նշեց, որ նախկինում պարզեցուած հարկով աշխատելը նպատակահարմար չէր, քանի որ, ըստ վիճակագրական տուեալների, 2007թ.-ին գործել են պարզեցուած հարկ վճարող շուրջ 32 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնց տարեկան միջին շրջանառութիւնը կազմել է ընդամէնը 17 մլն դրամ: Սակայն, ըստ նրա, այդ սուբյեկտների թուի 16 անգամ աճի դէպքում պետբիւջէի եկամուտներն աճել են ընդամէնը 3-3,5 անգամ: Իսկ աճի նման միտումը, ըստ Ա.Ալավերդեանի, լուրջ վտանգ կարող էր առաջացնել պետբիւջէի կատարման առումով: Նշուեց նաեւ, որ մարտ ամսուայ դրութեամբ, այդ հարկատեսակով աշխատում են մօտ 16-17 հազար ընկերութիւններ:
  -   Տնտեսութիւն