«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ 2009 Թ.-ԻՆ ԿԿԱԶՄԻ<br /> ՇՈՒՐՋ 1 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ<br />


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ 2009 Թ.-ԻՆ ԿԿԱԶՄԻ
ՇՈՒՐՋ 1 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ

  • 16-04-2008 20:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս «հայռուսգազարդ»-ը ակտիւ բանակցութիւններ է վարում Ռուսաստանի եւ Իրանի հետ` Հայաստանի տարածքում նաւթավերամշակման գործարան կառուցելու շուրջ: Ինչպէս ապրիլի 16-ի ասուլիսում յայտնեց «հայռուսգազարդ»-ի վարչութեան նախագահ, գլխաւոր տնօրէն Կարեն Կարապետեանը, էլէներգիայի արտահանման նպատակով բանակցութիւններ են վարում նաեւ Վրաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի համապատասխան ընկերութիւնների հետ: Ըստ նրա, ներկայումս շարունակւում են եւ այս տարի կաւարտուեն Իրան-Հայաստան գազատարի Քաջարան-Արարատ հատուածի շինհավաքակցման աշխատանքները: Դրանք իրականացւում են ընկերութեան սեփական ուժերով` «հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցների հաշուին, ինչը հնարաւորութիւն կտայ ապահովել տարեկան 1,1-2,3 մլրդ խմ բնական գազի ծաւալի մատակարարման հնարաւորութիւն: Կ.Կարապետեանը նշեց, որ հաստատուել է 5 մլրդ դրամ (մօտ 16 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծաւալով կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծրագիրը, որը նախատեսւում է իրականացնել այս տարուայ առաջին կիսամեակում: Ըստ նրա, 2009թ.-ին ընկերութեան կանոնադրական կապիտալը կկազմի շուրջ 1 մլրդ ամն դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիան` 1,5-2 մլրդ դոլար: Կ.Կարապետեանը, ամփոփելով ընկերութեան վերջին եօթ տարիների արդիւնքները, տեղեկացրեց, որ ՀՀ պետբիւջէ վճարումների ծաւալը աճել է 11 անգամ, իսկ կենսաթօշակային հիմնադրամին վճարումների ծաւալը` 7,5 անգամ: Հայաստան ներկրւող եւ իրացւող բնական գազի ծաւալները աճել են աւելի քան 2 անգամ, իսկ փաստացի բաժանորդների թիւը` 5,1 անգամ: Տարեկան ներդրումների ծաւալը 2 մլրդ դրամից աճել է մինչեւ 48 մլրդ դրամը, իսկ այս տարի նախատեսւում է այդ թիւը հասցնել 67,4 մլրդ դրամի:
  -   Տնտեսութիւն