ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ<br /> ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՉԵՆ ՓՈԽՎԵԼՈՒ

  • 16-04-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման սահմանուած սակագների փոփոխութիւն չի նախատեսւում: Ըստ ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի մամլոյ հաղորդագրութեան, ՀՀ կառավարութեան կողմից սուբսիդաւորման դադարեցումից յետոյ, սկսած մայիսի 1-ից, մատակարարուած բնական գազի դիմաց սպառողները պէտք է վճարեն յանձնաժողովի կողմից դեռեւս 2006թ.-ի նոյեմբերի որոշմամբ սահմանուած սակագներով. այսինքն, ամսական մինչեւ 10 հազար խմ բնական գազ սպառողներ 84 հազար դրամ, իսկ 10 հազար խմ-ից աւելի սպառողները` 153,26 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ: Յիշեցնենք, որ փետրուարին խմելու ջրի սակագնի բարձրացման յայտով յանձնաժողովին է դիմել «Երեւան ջուր» ընկերութիւնը, որն առաջարկել է 1 խմ-ի համար սահմանուած 172,8 դրամ սակագինը դարձնել 185,8 դրամ:
  -   Տնտեսութիւն