ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ 2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ<br /> ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 34%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ 2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ
ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 34%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 16-04-2008 15:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին Հայաստանի տնտեսութեան իրական հատուած օտարերկրեայ ներդրումների հոսքերի ծաւալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 845 մլն 377,3 հազ. դոլար, կամ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 34,6%-ով աւելի: Դրանից ուղղակի ներդրումների ծաւալը կազմել է 582 մլն 314,1 հազ. դոլար կամ 2006թ.-ի ցուցանիշից 34%-ով աւելի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ին ուղղակի ներդրումների 7%-ը կամ 40 մլն 703,6 հազ. դոլարը կազմել են ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ ռեզիդենտ կազմակերպութիւնների սեփականաշնորհումից ստացուած միջոցները: Առանց սեփականաշնորհման միջոցների իրական յատուածում կատարուված օտարերկրեայ ընդհանուր ներդրումների ծաւալը 2006թ.-ի համեմատ աճել է 33,9%-ով, իսկ ուղղակի ներդրումներինը` 32,9%-ով: 2007թ.-ին տնտեսութեան իրական յատուածում կատարուված օտարերկրեայ ներդրումների 30,9%-ը եւ ուղղակի ներդրումների 25,7%-ն ուղղուել են կապի ոլորտ: Ուղղակի ներդրումների 38,3%-ն իրականացուել է էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրութեան ու բաշխման, իսկ 10,7%-ը` հանքագործական արդյունաբերությունում:
  -   Տնտեսութիւն