ԱՊՐԻԼԻ 25-27-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՄԵՐ ՏՈՒՆԸ - 2008»<br /> ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒԱԾ 7-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ԱՊՐԻԼԻ 25-27-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՄԵՐ ՏՈՒՆԸ - 2008»
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒԱԾ 7-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 14-04-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 25-27-ին ՀՀ կառավարութեան նիստերի դահլիճում կանցկավի շինարարութեան, նախագծման եւ վերանորոգման ոլորտի «Մեր տունը - 2008» մասնագիտացուած ազգային 7-րդ ցուցահանդէսը, որը կազմակերպում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային նախագծերի կենտրոնը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Էքսպոմեդիա»-ից, ցուցահանդէսի նպատակն է ոլորտի տեղական եւ արտասահմանեան ընկերութիւնների միջեւ գործարար կապերի հաստատմանը, շուկաների ընդլայնմանը, ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը: «Մեր տունը - 2008»-ը կանցկացուի «Շինարարական, նախագծման, վերանորոգման աշխատանքներ», «Կահոյք», «Դռներ եւ պատուհաններ», «Ներքին եւ արտաքին յարդարման արտադրանք, տեխնոլոգիաներ», «Տան, բնակարանի ներքին եւ արտաքին ձեւաւորում», «Գազա, ջերմա եւ ջրամատակարարման համակարգեր», «Ջեռուցման եւ օդորակման համակարգեր», «Կենցաղային տեխնիկա», «Ներկանիւթեր, պաշտպանիչ նիւթեր եւ կենցաղային քիմիա» ու «Անշարժ գոյքի, ապահովագրական, վարկային կազմակերպութիւններ» բաժիններով: Ցուցահանդէսը կազմակերպւում է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութեան, Զարգացման հայկական գործակալութեան, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի շինարարների միութեան աջակցութեամբ:
  -   Տնտեսութիւն